Մատչելիության հղումներ

Սերբիան դարձավ ԵՄ-ի անդամության թեկնածու


Եվրոպական միության առաջնորդները պաշտոնապես հավանություն են տվել Սերբիային եվրոպական ընտանիքի անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին երեկ հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյը։

Ակնկալվում էր, որ Սերբիան ԵՄ-ի անդամության թեկնածու կդառնա դեռ անցած տարվա դեկտեմբերին, երբ ձերբակալեց երկու պատերազմական հանցագործների, սակայն հետաձգման պատճառ դարձավ Գերմանիան` հայտարարելով, որ ցանկանում է ավելի մեծ առաջընթաց տեսնել Կոսովոյի հետ պաշտոնական Բելգրադի բանակցություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG