Մատչելիության հղումներ

«Պուտինի դեմ մահափորձ էր ծրագրված»


Ուկրաինայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Օդեսայում ձերբակալել են ահաբեկիչների, որոնք մահափորձ էին նախապատրաստում Ռուսաստանի վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի դեմ։ Այդ մասին այսօր առավոտյան հաղորդել է ռուսաստանյան «Առաջին ալիքը»։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսաստանյան հեռուստաալիքը տեղեկացրել է նաեւ, որ Օդեսայում ձերբակալվածները գտնվում էին միջազգային հետախուզման մեջ։ Նրանց ցուցմունքներից պարզվել է, որ Պուտինի դեմ մահափորձը ծրագրված էր Մոսկվայում` մարտի 4-ին Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններից անմիջապես հետո։

«Առաջին ալիքը» խոստացել է գործի վերաբերյալ մանրամասներ հրապարակել երեկոյան թողարկումներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG