Մատչելիության հղումներ

Պենտագոնը ծրագրում է մեծացնել ռազմական ներկայությունը Պարսից ծոցում


Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել է, որ ի պատասխան Հորմուզի նեղուցը փակելու` Իրանի սպառնալիքներին, ԱՄՆ-ը պատրաստվում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում:

Wall Street Journal-ի փոխանցմամբ, Պենտագոնը, մասնավորապես, պատրաստվում է Հորմուզի նեղուցի շրջան բերել ականներ հայտնաբերող եւ վնասազերծող նորագույն սարքավորումներ, ինչպես նաեւ հավելյալ հետախուզական ուժեր:

Թեհրանը սպառնացել է փակել նավթի համաշխարհային առեւտրի համար կենսական նշանակությու ունեցող այս նեղուցը, եթե Արեւմտյան տերությունները նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG