Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախագահի աքսորյալ հակառակորդի դեմ մահափորձ է կատարվել Շվեդիայում


«Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունից հաղորդում են, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմով ռեժիմի ամենաազդեցիկ հակառակորդներից մեկը համարվող, աքսորված իմամ Օբիդխոն Քորի Նազարովի դեմ մահափորձ է կատարվել շվեդական Սթրոմսունդ քաղաքում:

Իմամը ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է այլ քաղաք: Նազարովի մերձավորներից մեկը հաղորդել է, որ ընդդիմադիր գործիչը երեք կամ չորս հրազենային վիրավորում է ստացել եւ գտնվում է ծանր վիճակում:

Իմամ Օբիդխոն Նազարովը Շվեդիայում է ապրում 2006 թվականից` այդ երկրի կողմից քաղաքական ապաստան ստանալուց ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG