Մատչելիության հղումներ

Ուզբեկ ներգաղթյալները ձերբակալվել են Պուտինի աջակիցների հանրահավաքի առնչությամբ


Ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է շուրջ 70 ուզբեկ ներգաղթյալների: Նրանք մեղադրվում են Վլադիմիր Պուտինի աջակիցների կազմակերպված հանրահավաքը սաբոտաժի ենթարկելու մեջ:

Ոստիկանությունը պնդում է, որ ձերբակալվածները իրենց այլ հայրենակիցներին 600 ռուբլի են առաջարկել, որպեսզի վերջիններս մասնակցեն Պուտինի աջակիցների հանրահավաքին: Ընդ որում, նրանցից մեկի մոտ ցուցապաստառ է հայտնաբերվել, որի վրա գրված է եղել «Մեզ այստեղ են բերել տեղափոխման հաշիվ-ապրանքագրով», ակնարկելով, որ իրենց զոռով են բերել հանրահավաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG