Մատչելիության հղումներ

Կառավարությունը լրամշակելու է արտակարգ դրությանը վերաբերող օրինագիծը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին՝ լրամշակման նպատակով հետ վերադարձնել առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը:

Օրինագիծը, հիշեցնենք, նախատեսում է, որ արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության մասին» օրենքով:

Ըստ նախագծի, արտակարգ դրության ժամանակ զինված ուժերը կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե հնարավոր չէ ապահովել արտակարգ դրության տարածք ելումուտը, ապահովել տրանսպորտի գործունեությունը, բնակչության համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանությունը:

Օրենքի նախագիծը լայն քննարկումների առարկա դարձավ: «ժառանգություն» խմբակցությունը քննադատեց այն:

Խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ, ամենայն հավանականությամբ, կառավարությանը երկու հիմնական գործոն է դրդել դիմելու այս քայլին: Առաջինը բանակի ներգրավումն է արտակարգ դրությանը:

«Առաջինը, որ բանակի ներգրավման խնդիրը իսկապես շատ լայն արձագանք էր գտել, եւ նույնիսկ իշխող կուսակցության մեջ կար պատգամավոր` Ռաֆիկ Պետրոսյանը, որը դեմ էր դրան: Միանշանակ է, որ դա հակասում է Սահմանադրությանը», - ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ երկրորդ գործոնը վերաբերում է օրինագծի ընդունման ժամանակ կեղծ քվեարկությունները, ինչը «հետագայում շատ լուրջ խնդիրներ կարող էր առաջացնել»:

Մարտիրոսյանը կարծում է, որ կառավարութունը ենթարկվել է միջազգային ճնշումների ու, ըստ ամենայնի, լրամշակման ենթարկելով օրինագիծը` նախագծից բանակի ներգրավման մասին դրույթը:

please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG