Մատչելիության հղումներ

«Արտակարգ դրության մասին» օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Ուրիշի փոխարեն քվեարկության բազմաթիվ փաստեր ԱԺ-ում
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունված համարեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:

Արտակարգ դրության պայմաններում բանակի մասնակցության մասին դրույթը ներառող օրինագիծը պատգամավորները համարում են «շատ կարեւոր», քանի որ դրա ընդունումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

Առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը հատուկ ուշադրության առարկա է, քանի որ դրա ելակետը, ինչպես նշում են պատգամավորներից ոմանք, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի իրավական հիմքն է, ինչպես նաեւ մարտիմեկյան դեպքերի ժամանակ բանակի օգտագործման հետ կապված քաղաքական գնահատականները:

Այս օրինագծով սահմանված է, որ արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի զինծառայողները «Ոստիկանության մասին» օրենքով են կիրառում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա: Ըստ նախագծի, արտակարգ դրության ժամանակ զինված ուժերը կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե հնարավոր չէ ապահովել արտակարգ դրության տարածք ելումուտը, ապահովել տրանսպորտի գործունեությունը, բնակչության համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանությունը:

Օրինագիծը խորհրդարանում ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին զարմացնում է քննադատությունը, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո օրենքը հնարավորություն է ընձեռում արտակարգ դրության ժամանակ բանակի կիրառման համար:

«Բանակը կարող է օգտագործվել բացառապես այն դեպքերում, երբ որ ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերը ի զորու չեն դրված խնդիրները լուծելու: Բայց միշտ, երբ որ ասում եմ դրված խնդիրներ, հիշեք, որ դա սահմանադրական կարգն է», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց նախարարը` հավելելով. - «Նա որպես բանակ հանդես չի գալու: Բանակը օգտագործելուց իր վրա տարածվելու է ներքին զորքերի կանոնակարգը»:

Հիշեցնենք, որ մինչ օրս անպատիժ են մնացել մարտի 1-ի տասը սպանությունների համար մեղավոր անձինք: Հատուկ միջոցներից զոհվածների դեպքում հայտնի է, որ նրանք ոստիկաններ են:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն անընդունելի է համարում արտակարգ դրության ժամանակ բանակի ներգրավումը: Նա այդ մասին նաեւ երեկ էր հայտարարել. - «Եթե ստորաբաժանման ղեկավարը զրահամեքենա նստած իր զինվորներին բերի, եւ հարց տան իրեն, ասեն` բայց չէ՞ որ ոստիկանական գործառույթներում սա չկա, ինքը ընդամենը պատասխանի` տրանսպորտային միջոց էր` բերել եմ: Ով ի՞նչ պետք է ասի: Կամ նույն ձեւով տանկով գա»:

Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը վտանգներ է տեսնում այս օրինագծի մեջ:

«Հիմա իրենք իրենց համար ստեղծել են օրենսդրական հիմքեր, որպեսզի կարողանան դրա մեջ տեղավորել իրենց հետագա գործողությունները: Եվ երկրորդ` որ ընտրությունների նախաշեմին են դա ընդունում, սա արդեն ունի ինչ-որ նախազգուշական ազդանշան», - մեկնաբանեց Սաֆարյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսօր անդրադարձավ հարցին, թե ինչու է հիմա` ընտրություններից 3 ամիս առաջ քննարկվում այս նախագիծը:

«Եթե այսօր չբերեինք, ինչպիսի՞ հարցադրումներ կարող էին առաջանալ. որ հերթական անգամ չեն բերում, չեն ցանկանում օրենսդրությամբ այս ամբողջը կարգավորել, առջեւում ընտրություններ են եւ այդ իսկ պատճառով նման կարգավորումներ անհրաժեշտ չեն, ուզում են ձեռքերը բաց մնա` ինչ ցանկանան, դա էլ անեն», - պարզաբանեց նախարարը:

Քվեարկությունը` կրկին խախտումներով


«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ մի շարք այլ նախագծեր խորհրդարանում ընդունվեցին աղմկահարույց հայտարարությունների եւ ուրիշի փոխարեն քվեարկությունների փաստերի արձանագրմամբ:

«Իմ աչքով ես տեսնում եմ` պարոն Ղուկասյանը քվեարկում էր եւս մեկ հոգու համար: Այստեղ հիմա ստացվում է, որ երկու գլխանի մարդ կա», - այս առնչությամբ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Հանրապետականից Արեգ Ղուկասյանը հակադարձեց` «մեր դահլիճում նաեւ կան զրո գլխանի մարդիկ, որոնք գալիս են` չեն քվեարկում»:

«Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը այսօր եւս արձանագրեց, թե ինչպես են Հանրապետական կուսակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Արա Բաբլոյանը, Հերմինե Նաղդալյանը եւ ուրիշներ քվեարկում իրենց բացակա գործընկերների փոխարեն:

please wait

No media source currently available

0:00 0:05:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG