Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը երեքշաբթի օրը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երկրի տարածքում բացահայտվել է Իրանի հատուկ ծառայությունների համար աշխատող ահաբեկչական խումբ, ում կասկածում են Ադրբեջանում արտասահմանյան քաղաքացիների նկատմամբ մի շարք հարձակումներ նախապատրաստելու մեջ:
Նախարարությունը հայտարարել է, որ կասկածյալները լրտեսությամբ են զբաղվել եւ ձեռք են բերել պայթուցիկ նյութեր:
Հիշեցնենք` ընդամենը մեկ շաբաթ առաջ Նյու Դելիում եւ Թբիլիսիում ահաբեկչական հարձակումներ էին իրականացվել, որոնց թիրախները իսրայելցի դիվանագետներն էին: Հնդկաստանում պայթյունից վիրավորվել էր իսրայելցի դիվանագետի կինը, իսկ Թբիլիսիում մեքենային ամրացված ռումբը հաջողվել էր վնասազերծել: Երկու հարձակումներն էլ Իսրայելը վերագրում է Իրանին:
Միեւնույն ժամանակ, Ազգային անվտանգության նախարարության մեղադրանքները հնչում են Բաքվի եւ Թեհրանի միջեւ աճող լարվածության պայմաններում: Ադրբեջանը հունվարին եւս երկու մարդ էր ձերբակալել` Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ հրեական դպրոցի ուսուցիչների սպանելու կասկածանքով:
Թեհրանը փոխադարձաբար Բաքվին մեղադրել էր Իսրայելի անվտանգության ծառայությունների հետ համագործակցելու մեջ` իրանցի միջուկային ֆիզիկոսների դեմ մահափորձերի կազմակերպման հարցում: