ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջուկային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները հայտարարել են, որ հիասթափված են Իրան կատարած այցից, քանի որ իրենց չի հաջողվել ստանալ Թեհրանի համաձայնությունը Փարչինի ռազմական համալիր այցելելու համար, որտեղ, ենթադրաբար իրականացվում է Իրանի միջուկային զենքերի ծրագրի մի մասը:
Երեկ, նախքան ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները կլքեին Իրանը, այդ երկրի զինված ուժերի ղեկավարի տեղակալը հայտարարել էր, որ Թեհրանը չի պատրաստվում սպասել «որպեսզի թշնամիները քայլեր ձեռնարկեն մեր դեմ»: Գեներալ Մոհամադ Խեջազին «Ֆարս» գործակալությանը ասել էր, որ Իրանը «նախահարձակ քայլեր կձեռնարկի իր ազգային շահերը պաշտպանելու համար»: