Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
«Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ անկախությունից ի վեր Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական եւ տեխնիկական օժանդակությունը հնարավոր դարձնելու համար», - կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: - «Այս տարի լրանում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը եւ ուրախ եմ, որ այդ հոբելյանը նշում ենք մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման լավագույն մակարդակի վրա», - հավելել է Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարեւորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
ԱՄՆ կոնգրեսականները կարեւորել են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը:
«Ձեր նվիրվածությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայությանը օրինակ կարող է լինել շատ-շատերի համար», - ասել է Դեյվիդ Դրայերը:
Երեկ ԱՄՆ-ի կոնգրեսականներին ընդունել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: