Մատչելիության հղումներ

CPJ. Անցած տարի աշխարհում զոհվել է 46 լրագրող


Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) միջազգային կազմակերպության տվյալներով, անցած տարի զոհվել է 46 լրագրող: Նրանցից շատերը զոհվել են վտանգավոր իրադարձություններ լուսաբանելիս կամ նպատակաուղղված կերպով սպանվել են:

CPJ –ի կողմից հրապարակված` «Հարձակումներ մամուլի դեմ 2011» զեկույցը փաստում է, որ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը անցած տարի եղել է Պակիստանը, որտեղ 7 լրագրող է սպանվել:

Ամենավտանգավոր եռյակում են նաեւ Լիբիան եւ Իրաքը. այդ երկրներից յուրաքանչյուրում անցած տարվա ընթացքում 5 լրագրող է սպանվել:

CPJ –ի գնահատմամբ, առնվազն 15 լրագրող զոհվել է «Արաբական գարունը» լուսաբանելիս:

Կազմակերպությունը նաեւ նշում է, որ անցած տարվա ընթացքում 179 լրագրող կալանավորվել է: Այս ցուցանիշը 1990-ականներից ի վեր ամենաբարձրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG