Չինաստանի փոխարտգործնախարար Չժայ Ջունը կոչ է արել Սիրիայում հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը:
Ջունն այդ հայտարարությունն արել է Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումից հետո: Նա ասել է, որ Չինաստանին «խիստ մտահոգում են» Սիրիայում ահագնացող բռնությունները:
Չինաստանն ու Ռուսաստանը, հիշեցնենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո էին դրել Սիրիայում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձեւի վրա:
Սիրիական ակտիվիստները, մինչդեռ, հաղորդում են, որ երեկ կառավարական ուժերը զանգվածային ռմբակոծության են ենթարկել Հոմս քաղաքը: