Մատչելիության հղումներ

Թալիբանները հերքում են Աֆղանստանի իշխանությունների հետ բանակցություններ վարելու մասին լուրը


Թալիբան շարժումը հերքել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի պնդումները, թե ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի իշխանությունները բանակցություններ են վարում ահաբեկչական որակված շարժման հետ` նպատակ ունենալով վերջ դնել արդեն 10 տարի շարունակող աֆղանական պատերազմին:

Քարզայը Wall Street Journal թերթում երեկ հրապարակված հարցազրույցում ասել էր, որ եռակողմ բանակցություններում Թալիբան շարժումը «միանշանակ» ցանկություն է հայտնել խաղաղ հանգուցալուծման հասնել:

Հինգշաբթի օրը հերքմամբ հանդես է եկել Աֆղանստանի Թալիբան շարժման խոսնակ Զաբիուլլա Մուջահիդը, ով հավելել է, որ թալիբանները «չեն էլ ծրագրում բանակցել» Քարզայի վարչախմբի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG