Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Փարիզյան պակտի նախարարական համաժողովի շրջանակներում գտնվում էր Վիեննայում, նախօրեին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
Քննարկվել են նաեւ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության պահպանման կապակցությամբ:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները: