Մատչելիության հղումներ

Հայտնի են 2020-ի Ամառային օլիմպիադան հյուրընկալելուն հավակնող քաղաքները


Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) այսօր հայտարարել է, որ հինգ քաղաք է պահանջված ժամկետում հայտ ներկայացրել 2020 թվականի Ամառային խաղերն անցկացնելու համար։

Դրանք են` Տոկիոն, Մադրիդը, Ստամբուլը, Դոհան եւ Բաքուն։

ՄՕԿ-ը 2013 թվականի սեպտեմբերին է քվեարկությամբ ընտրելու Խաղերի կազմակերպիչ քաղաքը, սակայն ցանկը կարող է էլ ավելի կրճատվել այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին ՄՕԿ-ը ուսումնասիրի հինգ քաղաքներից յուրաքանչյուրի հայտը։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG