Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխաիլ Դմիտրիեւը հայտարարել է, որ Ռուսաստանից զենքի առեւտրի ծավալները 2011 թվականի ռեկորդային ծավալների են հասել: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից արտերկիր արտահանված զենք-զինամթերքի արժեքը կազմել է 13.2 միլիարդ դոլար:
Մեծ քանակությամբ ռուսական զենք է մատակարարվել, մասնավորապես, Հնդկաստանին, Ալժիրին եւ Վիետնամին: Այս երեք երկրներին բաժին է ընկել անցած տարի իրականացված գործարքների շուրջ 50 տոկոսը:
Ավելի վաղ, պետական «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերությունը հայտարարել էր, թե Լիբիայի դեմ ՄԱԿ-ի կիրառած պատժամիջոցների հետեւանքով ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներ արժեցող գործարքներից:
Ռուսաստանյան զենքի արտահանման կարեւոր շուկաներից է մնում Սիրիան, որին նույնպես ՄԱԿ-ի էմբարգո է սպառնում:
Ռուսաստանը աշխարհի երկրորդ խոշոր զենք արտահանողն է` ԱՄՆ-ից հետո: