Մատչելիության հղումներ

Ամերիկյան ավիակիրը կրկին մուտք է գործել Օրմուզի նեղուց


«Աբրահամ Լինքոլն» ամերիկյան ավիակիրը անցած շաբաթների ընթացքում արդեն երկրորդ անգամ մուտք է գործել Պարսից ծոցն Օմանի ծոցից անջատող Օրմուզի նեղուց։ Ավիակրին ուղեկցում են մի հածանավ եւ էսկադրային ականակիր։ «Աբրահամ Լինքոլնը» Պարսից ծոցում է հայտնվել Իրանի միջուկային ծրագրի հարցով սրված վեճի ժամանակաշրջանում։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա փակել Հորմուզի նեղուցը, որով իրականացվում է նավթամթերքի համաշխարհային առեւտրի մոտ մեկ-հինգերորդը։

Իրանը սպառնացել է փակել նեղուցն այն դեպքում, եթե արեւմտյան երկրները Իրանի հետ նավթի առեւտրի արգելք սահմանեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG