Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել ԲՀԿ-ին անդամակցելու համար


Հայաստանի նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը երեկ դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար:

«Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, հետեւաբար նաեւ նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ», - ասված է այսօր Վարդան Օսկանյանի անունից Սիվիլիթաս հիմնադրամի տարածած հայտարարությունում:

«Լինելով Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ զարգացումների վերաբերյալ։

Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին», - նաեւ ասված է Օսկանյանի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG