Մատչելիության հղումներ

Հայաստանում տոնախմբվեց Տեառնընդառաջը


Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության համաձայն, փետրվարի 13-ի երեկոյան Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ կատարվեց նախատոնակի արարողություն է կատարվել: Արարողությանը հաջորդել է անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Այնուհետև Մայր Տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարեւանությամբ վառվել է մեծ խարույկը` իբրեւ Քրիստոսին խորհրդանշող լույս, արարողությանը ներկա հավատացյալները խարույկից վառված մոմեր են տարել իրենց օջախները:

Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG