«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ Երեւան-Թբիլիսի միջազգային գնացքը փետրվարի 14-ին «Երևան» կայարանից մեկնելու է ըստ չվացուցակի՝ ժամը 22:35-ին:
Հիշեցնենք, որ ուժեղ ձյան եւ Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածի փակ լինելու պատճառով փետրվարի 10-13-ին դադարեցված էր Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքի երթեւեկությունը:
Ներկա պահին Ջաջուռ-Մայիսյան հատվածը մաքրված է ձյունից եւ բաց է գնացքների երթեւեկության համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է նաեւ, որ այն ուղեւորները, ովքեր ձեռք էին բերել տոմսեր հետաձգված գնացքների համար եւ չեն հանձնել այն տոմսարկղեր, այժմ կարող են օգտվել այդ տոմսերից: