Մատչելիության հղումներ

Հունաստանի խորհրդարանն ընդունել է խիստ խնայողական ծախսումների մասին օրինագիծը


Հունաստանի խորհրդարանը ընդունել է կառավարության խիստ խնայողական ծախսումների մասին օրինագիծը, որը անհրաժեշտ նախապայման էր, որպեսզի այդ երկիրը կկարողանա խուսափել սնանկ ճանաչվելու հեռանկարից` ստանալով 130 միլիարդ եվրոյի չափով հերթական ֆինանսական օգնությունը Եվրամիությունից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից:

Օրինագիծը նախատեսում է բյուջետային միջոցներից վճարվող աշխատավարձերի ու աշխատատեղերի զգալի կրճատումներ:

Մինչ Հունաստանի խորհրդարանն ընդունում էր խնայողությունների վերաբերյալ փաստաթուղթը, հարյուր հազարավոր հույներ Աթենքում բողոքի ակցիաներ են կազմակերպել եւ այրել մի քանի շենքեր:

Ոստիկանության տվյալներով, ցուցարարների եւ անվտանգության ծառայությունների միջեւ բախումների արդյունքում ավելի քան 80 մարդ վիրավորվել է` այդ թվում 30 ոստիկան: Տասնյակ մարդիկ կալանավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG