Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում նախագահական ընտրություններ անցկացվեցին


Ընտրողների մեծ ակտիվություն է գրանցվել Թուրքմենստանում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրություններում:

Ըստ այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 96 տոկոսը:

«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ, քվեարկությունն անցել է տոնական մթնոլորտում, երաժշտության ուղեկցությամբ:

Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը ամենայն հավանականությամբ կհաղթի նախագահի պաշտոնին հավակնող մյուս 7 թեկնածուներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG