Մատչելիության հղումներ

Հայաստանյան ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 16.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Արագածոտնի մարզում` Նիգավան, Օթեւան, Ծաղկասար, Ջրամբար եւ Ձորագլուխ համայնքների ճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի երթեւեկությունը արգելված է տրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG