Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ղարաբաղը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է»


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ադրբեջանական արտաքին քաղաքականության ամենաառաջնային հարցն է եւ Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` երեկ Բաքվում ընդունելով Եվրամիության` Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Մամեդյարովը ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ամենամեծ խոչընդոտը «Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական տարածքների շարունակվող օկուպացիան է»։ Նա անհրաժեշտ է համարել ստատուս քվոյի փոփոխությունը` հավելելով, թե դրան համար անհրաժեշտ առաջին քայլը «օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է»։

Ֆիլիպ Լեֆորը Հայաստան այցելել էր անցած շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG