Մատչելիության հղումներ

Զինվորի վրա, ըստ նախնական տվյալների, կրակել է մեկ այլ շարքային զինծառայող


Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին Լեռնային Ղարաբաղի N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել եւ աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին, որը ժամը 21:00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով), հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG