Մատչելիության հղումներ

Մյունխենի համաժողովի մասնակիցները անդրադարձել են Սիրիայի իրավիճակին


Գերմանական Մյունխեն քաղաքում մեկնարկել է անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա համաժողովը, որի մասնակիցները անդրադարձել են Սիրիայում ստեղծված կացությանը:

Սիրիայում տիրող իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է. - «Ներքին հակամարտությունների մասնակից մի կողմին աջակցություն ցուցաբերելը, դրսից այս կամ այն պետության կառուցվածքը պարտադրելը կամ բարեփոխումների տեմպը կանխորոշելը իրականում շատ վտանգավոր ճանապարհ է, որը ի վերջո հանգեցնում է միջազգային հարաբերություններում քաոսային իրավիճակի ստեղծման»:

Մյունխենում է նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը քննարկել է Սիրիայում ստեղծված կացությունը իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG