Մատչելիության հղումներ

Լեֆոր. «Բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Հայաստան - ԵՄ հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ տարածաշրջանային խնդիրներին:

Ներկայացնելով Եվրամիության դիրքորոշումը՝ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի, եւ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG