Մատչելիության հղումներ

Թուրքիան չի մասնակցի Իրանի դեմ պատժամիջոցներին


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ Թուրքիան համաձայն չէ Իրանի նկատմամբ կիրառվող Եվրամիության պատժամիջոցների` մասնավորապես, իրանական նավթի գնման արգելքի հետ:

Դավութօղլուն նաեւ շեշտել է, որ իր երկիրը չի մասնակցի Իրանի դեմ որեւէ պատժամիջոցի, բացառությամբ այն պատժամիջոցների, որ կհաստատի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Անկարան շարունակում է համագործակցությունը Թեհրանի հետ էներգետիկայի ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG