Մատչելիության հղումներ

Արտգործնախարարն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին


Հունվարի 30-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպմանը, արտգործնախարարության լրատվության վարչության հաղորդմամբ, քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերը մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերության ծրագրի համատեքստում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Սոչիում անցյալ շաբաթ կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG