Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը այսօր ժամանում է Հայաստան:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում Լեֆորը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հաջորդ շաբաթ այցելելու է Բաքու։