Մատչելիության հղումներ

Ղարաբաղի զորամասերից մեկում զինվոր է սպանվել


Հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը:

Փաստի կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, սպանություն կատարելու կասկածանքով շաբաթ օրը ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Մերի Սարգսյանը այլ մանրամասներ չհայտնեց` նշելով, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Փայլակ Շահնազարյանը Հայաստանի Տավուշի մարզից էր։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG