Մատչելիության հղումներ

«Յաբլոկո» կուսակցության թերթի խմբագրատունը հրկիզվել է


Ռուսաստանյան «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցության փոխանցմամբ, երեկ վաղ առավոտյան Պերմի շրջանում անհայտ մարդիկ հրկիզել են կուսակցության թերթի` «Վեչերնի Կրասնոկամսկի» խմբագրատունը։

Թերթի աշխատակիցները չեն տուժել։ Ենթադրվում է, որ չարագործները խմբագրատան պատուհանից ներս են նետել ինքնաշեն պայթուցիկ, որը եւ րոպեների ընթացքում ամբողջովին ոչնչացրել է թերթի գրասենյակը։

Անվտանգության տեսախցիկն արձանագրել է հարձակման մասնակիցների պատկերները։ Հարուցվել է քրեական գործ։

«Յաբլոկո» կուսակցության ենթադրությամբ, գրոհը կապված է Կրասնոկամսկի քաղաքապետ Յուրի Չեչետկինի կոռուպցիոն գործունեության մասին թերթում լույս տեսած հրապարակման հետ։

Ինքը Չեչետկինը ֆինանսական մեքենայությունների մեղադրանքը «անհիմն բանսարկություն» է անվանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG