Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տեսուչները ժամանել են Իրան


ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները ժամանել են Իրան, որտեղ ստուգումներ են անցկացնելու Իրանի միջուկային կենտրոններում։

Պատվիրակության ղեկավար Հերման Նակաերցն ասել է, թե իր թիմը հուսով է կառուցողական քննարկումներ անցացնել իրանական կողմի հետ։

Արեւմտյան երկրները ենթադրում են, որ Իրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել։

Թեհրանը պնդում է, թե իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում։

Թեհրանը սպառնացել է փակել Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Եվրամիությունը արգելք սահմանի Իրանի հետ նավթի առեւտրի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG