Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դադարեցրել է իր առաքելության դիտորդների գործունեությունը Սիրիայում` կապված վերջին օրերին բռնությունների աճի հետ:
Լիգայի որոշման մասին այսօր Կահիրեում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելին: Նրա փոխանցմամբ, շուրջ հարյուր դիտորդները դադարեցրել են աշխատանքը եւ այժմ գտնվում են Կահիրեի հյուրանոցներից մեկում, որտեղ սպասում են հետագա հրահանգների:
Վերջին մի քանի օրերին Սիրիայում անվտանգության ուժերի եւ նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջեւ բախումներում զոհվել է ավելի քան 80 մարդ:
Միայն շաբաթ օրը, պաշտոնական Դամասկոսի տվյալներով, զինված ընդդիմադիրների հարձակման արդյունքում զոհվել է մեկ տասնյակից ավելի զինծառայող:
Ընդդիմության ակտիվիստները, իրենց հերթին, հայտնում են, թե Համա քաղաքում սպանվել են անվտանգության ուժերի կողմից ավելի վաղ ձերբակալված 17 ակտիվիստները:
Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ ալ Արաբին այսօր մեկնելու է Նյու Յորք, որտեղ կփորձի համոզել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներին, որ անհրաժեշտ է պաշտպանել իր գլխավորած կազմակերպության ծրագիրը` ուղղված Սիրիայում իրավիճակը կարգավորելուն:
Այդ ծրագիրը նախատեսում է նախագահ Ասադի հրաժարականն ու անցումային կոալիցիոն կառավարության ստեղծումը: