Մատչելիության հղումներ

Ալեքսան Կարապետյանը նշանակվել է քաղաքաշինության փոխնախարար


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Այդ մասին հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ալեքսան Կարապետյանը 62 տարեկան է։ «Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիրներից է, Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարման պատգամավոր: Մասնագիտությամբ ինժեներ-շինարար է, խորհրդային տարիներին սովորել է նաեւ ԽՄԿԿ-ի կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցում, ստացել քաղաքագետի որակավորում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG