Մատչելիության հղումներ

Շփման գծի հերթական դիտարկումը` առանց միջադեպերի


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մերձակայքում:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի, դրա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG