Մատչելիության հղումներ

Ցեղասպանությանը քրեականացնող օրինագծի քննարկումն ընթացքում է


Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի լիագումար նիստին Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի քննարկման ընթացքում կառավարության` խորհրդարանի հետ կապերի գծով նախարար Պատրիկ Օլիեն հայտարարեց, որ Ֆրանսիայի կառավարությունը վերահաստատում է անցած տարեվերջին արտահայտած իր դիրքորոշումը` ցեղասպանությունների ժխտումը երկրի տարածքում պետք է քրեորեն պատժելի լինի:

«Ժխտողականությունը ծանրագույն վիրավորանքն է, որ կարող է հասցվել բոլորիս հավաքական հիշողությանը: Այն անտեսում է մարդկանց կրած տառապանքներն ու զոհերին դատապարտում մոռացության: Մարդիկ, ովքեր խրախուսում են ժխտողականությունը, է'լ ավելի են թեժացնում այն ատելությունը, որ տարիների ընթացքում գնալով պետք է նվազեր ու մարեր», - համոզված է ֆրանսիացի նախարարը:

Սենատի օրենսդրական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան-Պիեռ Սյուեն այսօրվա քննարկումների ընթացքում տրամագծորեն հակառակ տեսակետը հայտնեց. - «Այսօրվա թիվ մեկ հարցը հետեւյալ կերպ է հնչում` արդյո՞ք քրեական օրենսգիրքը պետք է որոշի, թե պատմական որ իրադարձությունն է ենթակա հանրային քննարկան եւ որը`ոչ: Արդյոք մեր` որպես օրենսդիրների, լիազորության շրջանակում է պատմական խնդիրներ վերհանելը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG