Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊԲ. Հրադադարի ռեժիմը հունվարի 15-21-ին խախտվել է 200 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադբրեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1300 կրակոց:

Ըստ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության, խախտումների հաճախականությունն առավել ինտենսիվ բնույթ է կրել հունվարի 18-ին եւ 19-ին:

«Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ` արձակելով շուրջ 700 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Ադրբեջանական կողմը, իր հերթին, հրադադարի խախտումների վերաբերյալ ամենօրյա հաղորդագրություններ է տարածում` դրանց համար մեղադրելով հայկական ուժերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG