Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Ռուսաստանի մի շարք քաղաքներում


Մոսկվայում այսօր «Հանուն արդար ընտրությունների եւ արժանապատիվ կյանքի» կարգախոսով կայացած հանրահավաքի մասնակիցները բանաձեւ են ընդունել, որով պահանջում են Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովի հրաժարականը:

Հանրահավաքի ժամանակ ընթերցված փաստաթղթում, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, խոսվել է այն մասին, որ դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվել են իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին:

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնած բողոքի ակցիային այսօր միացել են նաեւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ «Ձախ ճակատ» շարժման ներկայացուցիչները: Ոստիկանության տվյալներով` Մանեժնայա հրապարակում կայացած հանրահավաքին մասնակցել է մոտ մեկ ու կես հազար մարդ: Հանրահավաքի կազմակերպիչներն ասում են, թե մասնակցողների թիվը վեց հազար էր:

Կոմունիստները այսօր Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում եւս, մասնավորապես Բառնաուլում, Նովոսիբիրսկում եւ Կազանում բողոքի ակցիաներ են անցկացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG