Մատչելիության հղումներ

Սիրիայում Արաբական լիգայի դիտորդների մանդատը ավարտվել է


Սիրիայում Արաբական երկրների լիգայի դիտորդների առաքելության մանդատը երեկ ավարտվել է:

Չնայած դրան, Լիգայի ներկայացուցիչները հայտարարել են, որ մինչեւ հարցի քննարկումը դիտորդները կմնան Սիրիայում:

Նախատեսվում է, որ վաղը Արաբական երկրների լիգայի արտգործնախարարները կքննարկեն Սիրիայում իրավիճակի վերաբերյալ զեկույցը եւ կանդրադառնան դիտորդների մանդատի հնարավոր երկարաձգմանը:

Հաղորդվում է, որ հինգշաբթի օրը հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ Սիրիայում 16 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG