Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպաններին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզը եւ Քեթրին Ջեյն Լիչը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպաններին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ իրենց փորձառությամբ եւ համատեղ աշխատանքով նրանք կնպաստեն հայ - բրիտանական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Երկուստեք կարեւորվել են տարբեր մակարդակի փոխայցելությունների, շփումների ակտիվացումը, երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ պարբերական դարձած խորհրդակցություններն ու Մեծ Բրիտանիայի հետ գործակցության զարգացումը Եվրամիության ձեւաչափում եւս:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG