Մատչելիության հղումներ

Վրաց փոխխոսնակը պնդում է, որ իրեն վերագրվող հայտարարությունը չի արել


Վրացական «Պիրվելի» լրատվական գործակալության հարցազրույցում Վրաստանի փոխխոսնակ Փրիդոն Թոդուան հերքել է օրերս տարածված տեղեկատվությունը, թե ինքը Բաքվում հայտարարել է, որ «Վրաստանը եւ Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետեւ դրանք իրենց հողերն են»:

«Ես նման բան չեմ ասել: Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, սակայն նշյալը ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ, որ Վրաստանը լինի միասնական, իսկ մյուս երկրների խնդիրներին ես չեմ միջամտում», - պնդել է Թոդուան։

Վրաց պաշտոնակցին վերագրվող հայտարարությանը երեկ հակադարձել էր Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` այն որակելով «իրականությունից հեռու եւ անհեթեթ»։

«Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբեւէ հանդես չի եկել», - ընդգծել էր Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG