Մատչելիության հղումներ

Ռուբեն Մելիքյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար


Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ռուբեն Մելիքյանը 30 տարեկան է, անկուսակցական, ավարտել է Երեւանի պետհամալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետը, նույն ֆակուլտետի ասպիրանտուրան, վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր): Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, դասավանդում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում։ Շուրջ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է:

2007-2012 թվականներին աշխատել է Հայաստանի վճռաբեկ դատարանում, նախ` որպես դատավորի խորհրդական, ապա` որպես դատարանի նախագահի խորհրդական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG