Մատչելիության հղումներ

Հերնանդեսին Օբամայի դեմ մահափորձի մեղադրանք առաջադրվեց


ԱՄՆ-ի դատախազությունը Այդահո նահանգի 21-ամյա բնակիչ Օսկար Օրտեգա Հերնանդեսին մեղադրանք է առաջադրել երկրի նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի` անցած տարվա նոյեմբերի 11-ին երիտասարդը երկու անգամ կրակել է Սպիտակ տան վրա: Տուժածներ չկան:

Հերնանդեսը պնդում է, թե Աստծո կամքով է նման բան կատարել:

Փորձագետները եզրակացրել են, որ նա գտնվում է հոգեբանական ադեկվատ վիճակում եւ կարող է կանգնել դատարանի առջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG