Մատչելիության հղումներ

Costa Concordia-ի նավաբեկության զոհերի թիվը աճում է


Իտալական Costa Concordia զբոսանավի նավաբեկության հետեւանքով կորածներին կենդանի գտնելու շանսեր գրեթե չեն մնացել, հայտարարել է փրկարարական ծառայությունը:

Ուրբաթ երեկոյան տեղի ունեցած նավաբեկության զոհերի թիվը հասել է 11-ի, դեռեւս երկու տասնյակ մարդ համարվում է անհետ կորած:

Իտալիայի դատարանը տնային կալանք է սահմանել Costa Concordia-ի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի նկատմամբ։ Նա մեղադրվում է մինչ ուղեւորների տարհանման ավարտը նավը լքելու մեջ: Կան կասկածներ, որ աղետը նավապետի սխալ գործողությունների հետեւանք է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG