Մատչելիության հղումներ

էլիտար շենքերի նկատմամբ պահանջարկը նվազել է


Հայաստանյան անշարժ գույքի շուկայում վերջին մեկ-երկու տարում շատ որոշակի կայուն իրավիճակ է ստեղծվել, ասում է անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերություններից մեկի ղեկավար Հակոբ Բաղդասարյանը:

Կառուցապատման ծավալների անկումը վերջին տարիներին թույլ չեն տվել, որ գնանկում լինի, ասում է մասնագետը. - «Քանի որ առաջարկի պակաս կա, ինքը զսպող մեխանիզմ է արդեն հանդիսանում»:

Բաղդասարյանի կանխատեսումներով, անշարժ գույքի շուկայում առաջիկա 1-3 տարիներին «մեղմ գնային քաղաքականություն է լինելու», որից հետո նա գների բարձրացում է ակնկալում:

Անշարժ գույքի շուկայի զարգացումներին քաջածանոթ` Գործատուների պետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով հայաստանյան անշարժ գույքի շուկայում ձեւավորված գները անտրամաբանական էին մինչ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ի հայտ գալը:

«Ճգնաժամը նաեւ իր դրական ազդեցությունն ունեցավ, որ որոշակիորեն տրամաբանության մեջ բերեց մեր գները», - նկատում է Մակարյանն ու հավելում, որ մինչեւ ճգնաժամը Հայաստանի տնտեսության աճի երկնիշ թվերի, կատարվող ռեֆորմների շուրջ արվել էր PR, որի շուրջ «շատ վարպետորեն» ձեւավորել է գների արհեստական աճի հոգեբանություն` շատ սփյուռքահայեր եւ արտասահմանցիներ մտածում էին` Հայաստանը ամենագրավիչ, զարգացող տնտեսություններից մեկն է դառնում, եւ հետեւաբար, այնտեղ անշարժ գույք ձեռք բերելը շատ հեռանկարային կլիներ: - «Դա նաեւ տեղի ունեցավ որոշակի մարդկանց խմբերի նեղ շահերի շրջանակում, երբ կարիք կար, հատկապես կենտրոնում, էլիտար շենքերի զարկ տալ եւ ունենալ այդ բարձր գներով էլիտար շենքերի կառուցման ու վաճառքի հնարավորություն, որը շատ լավ տեղավորվեց այդ պրոցեսի մեջ»:

Մակարյանը հավելում է, որ անշարժ գույքի շուկայում այսօրվա գների վիճակը ցույց է տալիս, որ մենք համահունչ ենք այսօրվա մեր տնտեսության զարգացմանը եւ երկրի գրավչությանը:

Մասնագետները փաստում են` էլիտար շենքերի նկատմամբ պահանջարկը վերջին շրջանում նվազել է:

please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG