Մատչելիության հղումներ

Հարավային Սուդանում Հայաստանի քաղաքացին ազատության մեջ է


Հարավային Սուդանում Հայաստանի քաղաքացու հետ կապ է հաստատվել, նա ազատության եւ անվտանգության մեջ է, եւ որեւէ խնդիր այդ երկրի իշխանությունները նրա հետ չունեն։ Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նախօրեին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, համաձայն որի` Հարավային Սուդանում մոտ երեք շաբաթ առաջ անհայտ պատճառներով ձերբակալվել է White Nile Petroleum նավթային ընկերության չվերթը իրականացնող Ан-32 ինքնաթիռի անձնակազմը, որում կան Հայաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ռուսաստանի եւ Սուդանի քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG