Մատչելիության հղումներ

Մոսկովյան ռեստորանում պայթյունի գործով ձերբակալվել է հայազգի տնօրենը


Մոսկվայի il Pittore իտալական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ռեստորանի կառավարիչ «Կասաբելլա» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը։

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` քննիչները հարցաքննում են Մկրտչյանին որպես կասկածյալի եւ որոշում են նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու հարցը։

Հունվարի 9-ին il Pittore ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել են ռեստորանի 3 աշխատակիցներ, եւս 38-ը, այդ թվում` 6 հայեր, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Ենթադրվում է, որ պայթել են ռեստորանի շենքի կցակառույցում տեղադրված գազի բալոնները։

Հարուցված գործը քննվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` «անզգուշությամբ մահ պատճառելու», «անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու» եւ «գույքը անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու» հատկանիշներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG