Մատչելիության հղումներ

Ֆրանսիան եւ ԵՄ-ն Սիրիայից պարզաբանումներ են պահանջում լրագրողի մահվան կապակցությամբ


Ֆրանսիան եւ Եվրամիությունը Սիրիային կոչ են արել պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է մահացել ֆրանսիացի հեռուստալրագրող Ժիլ Ժակեն։

Հեռուստալրագրողը մահացել է երեկ Հոմս քաղաքում, սիրիական հեռուստատեսության հաղորդման համաձայն` կրակահերթի արդյունքում։

Որոշ վկաների հավաստմամբ` հրթիռային հարձակման են ենթարկվել կառավարամետ ցույցի մասնակիցները։

Սիրիական այս քաղաքում անվտանգության մարմինների եւ հակակառավարական ցույցերի մասնակիցների միջեւ բազմաթիվ բախումներ են տեղի ունենում։

Արտասահմանցի լրագրողներին թույլատրել են քաղաք մտնել Սիրիա Արաբական պետությունների լիգայի դիտորդների ժամանումից հետո միայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG