Մատչելիության հղումներ

Աֆղանստանի ոստիկանությունը հայտնում է առնվազն 60 թալիբների սպանության մասին


Աֆղանստանի ոստիկանությունը այսօր հայտարարել է, որ «Թալիբան» խմբավորման 60-70 զինյալներ սպանվել, եւս շուրջ 110-ը վիրավորվել են երկրի հյուսիսում աֆղանական եւ օտարերկրյա ուժերի իրականացրած գործողության արդյունքում։

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելությունից հաստատել են գործողության փաստը, սակայն սպանված զինյալների միանգամայն այլ թիվ են նշել` 7, հավելելով, որ եւս 30-ը ձերբակալվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG